ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ստեփան Մարգարյանը մանրամասնում է

Ստեփան Մարգարյանը մանրամասնում է
11.04.2014 | 16:44

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը Galatv.am-ի հարցազրույցում ներկայացրել է Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան եռակողմ հանդիպումից որոշ մանրամասներ։

Ի պատասխան հարցի, թե ՀՅԴ-ն հայտարարեց, որ նման ֆորմատով հանդիպման անհրաժեշտություն չկա, և քառյակի ղեկավարների հանդիպումը կայացավ առանց նրանց, Ստեփան Մարգարյանն ասել է. «Հանդիպման պայմանավորվածությունը մենք արեցինք այսպես. իրենք են որոշում՝ ով կգա: Եվ նախապես պայմանավորվել էինք, որ որևէ մեկի չգալը չեն դիտի դուրս գալ քառյակից, և չեկողը չի համարի, որ լավ չեն արել, որ հանդիպել են: Դրա համար պատճառ չեմ համարում կարծելու, որ դուրս կգան, և այլ պատճառ՝ այս պահին որևէ քաղաքական ուժի դուրս գալու վերաբերյալ, ևս հայտնի չէ: Իսկ հանդիպումը բավականին նորմալ և արդյունավետ է անցել»: Ըստ նրա՝ քննարկվել են հետագա ռազմավարության խնդիրներ: «Համագործակցության խնդիր կա, և արդեն երկար ժամանակ խորհրդարանական խմբակցությունները համագործակցում են, բայց ուժերի ղեկավարները դեռ չէին հանդիպել: Խնդիր կար հանդիպման, որոշեցինք կազմակերպել այս անգամ, հատկապես որ կառավարության հրաժարականի հետ կապված ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, և հետագա համագործակցության խնդիրները պետք է վերանայվեին: Հիմնականում քննարկել ենք այն հարցերը, ինչ որ կան խմբակցությունների համագործակցության օրակարգում: ՈՒնենալով կուսակցություններ, որոնք տարբեր կարծիքներ ունեին՝ մենք գտել ենք ընդհանուրը: Եվ կարևորեցինք, որ այսուհետ ևս կարող ենք առանձին վերաբերմունք ունենալ այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց գործողություններն անել այն հարցերի շուրջ, որոնք համարում ենք ընդհանուր»: «Հնարավո՞ր է նոր իրավիճակում Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջեք» հարցին ի պատասխան Ստեփան Մարգարյանն ասել է. ««Եթե»-ներով խոսելը հիմա իմաստ չունի: Ես ասում եմ՝ եթե շարունակվի նույն ծրագրով, առնվազն քաղաքական լուրջ ընդվզում տեղի կունենա: Պահանջները կլինեն շատ ավելի ռադիկալ»: ԲՀԿ-ի հետ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնի առաջարկ կուսակցությանը չի արվել:

Դիտվել է՝ 2693

Մեկնաբանություններ